չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Վեհափառը ընդունել է Թաիլանդից ժամանած ուխտավորների

Վեհափառը ընդունել է Թաիլանդից ժամանած ուխտավորների

Հոկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Թաիլանդից ժամանած ուխտավորների՝ ուղեկցությամբ Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արթո Արթինյանի:

Հանդիպման սկզբում Տիար Արթինյանը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել հյուրերին և նրանց այցելության նպատակը, այն է` ճանաչել Հայաստանը որպես հարուստ մշակույթ ունեցող հնագույն քրիստոնյա երկիր:

Ողջունելով ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն ընդգծել է, որ նման այցերը մեծապես նպաստում են երկու ժողովուրդների փոխճանաչողությանը և միջմշակութային կապերի զորացմանը։

Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձել է նաև հայ ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու ունեցած առանձնահատուկ դերակատարությանը, ինչպես և արցախյան պատերազմի աղետալի հետևանքներով պայմանավորված հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահրման գործում Եկեղեցու առաքելության կարևորությանը։

  • Կիսվել: