Պուտինն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Հռոմի նոր Պապի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Հռոմի նոր Պապի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլից։
Նշվում է, որ պատրիարք Կիրիլի խնդրանքով Ռուսաստանի նախագահը Հռոմի Պապ Լեո XIV-ին է փոխանցել հովվական ծառայության մեջ մաղթանքներ: Պոնտիֆիկոսը կողմ է արտահայտվել երկու քույր եկեղեցիների միջև երկխոսության շարունակմանը։
Կրեմլից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հռոմի Պապի հետ զրույցում հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Կիևի ռեժիմը շեշտը դնում է հակամարտության սրման վրա։
Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանը շահագրգռված է քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հասնել խաղաղության:
ՌԴ նախագահը Հռոմի Պապին է ներկայացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ։
Շեշտվել է, որ ռուսական կողմը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները երեխաներին հարազատների հետ վերամիավորելու համար։
ՌԴ նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Հռոմի Պապ Լեո XIV-ին՝ Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորմանն աջակցելու պատրաստակամության համար։
Պուտինը հույս է հայտնել, որ Սուրբ Աթոռն ավելի ակտիվորեն կնպաստի Ուկրաինայում կրոնի ազատությանը։