Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, գրում է parstoday.ir-ը:
՛՛Զրույցի ընթացքում քննարկվել են Իրանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր՛՛, - հայտնել է գրասենյակը:
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակում է աշխատել թուրք-իրանական հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանն ուղղված առաջիկա քայլերի ուղղությամբ: