Վրաստանում գործող՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
Վրաստանում գործող ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից «Ինտերպրեսնյուզ»-ին հայտնել են, որ վերակազմակ/երպման արդյունքում կենտրոնը կմիանա արտաքին գործերի նախարարությանը, գրում է aliq.ge-ն:
ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի աշխատակիցները լրատվամիջոցներում տարածել են տեղեկություններ պաշտոններից իրենց ազատման մասին։
Նույն տեղեկության համաձայն՝ «2025 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է լուծարել ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը»։