Ծաղկունք գյուղում բախվել են «Mercedes»-ը և «Lada»-ն. ըստ բնակիչների՝ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխա
Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում Ծաղկունք գյուղի գլխավոր փողոցում բախվել են «Mercedes» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ կան տուժածներ, այդ թվում՝ երեխա։
Արդեն 20 րոպե է՝ վթարը տեղի է ունեցել, սակայն ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակից ոչ մի պարեկ չի ժամանել դեպքի վայր, մինչդեռ վթարի մասին տեղեկացվել է հենց գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանը։
Վթարի հետևանքով 2 մեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում, մինչդեռ ոչ մի պարեկ չկա, որպեսզի կարգավորի երթևեկությունը։