Մակունցն ու կոնգրեսական Վերն Բյուքենանը քննարկել են տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր
Հունիսի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և կոնգրեսական Վերն Բյուքենանը քննարկել են տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր և ընդգծել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանն ուղղված երկուստեք հանձնառությունը։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
«Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների օրենսդիրների միջև համագործակցության կարևորությունն ինչպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) հետ տարվող աշխատանքների շրջանակում, այնպես էլ դրանից դուրս»,- ասված է հաղորդագրության մեջ