ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վանաձորում թալանել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրենի առանձնատունը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրենի առանձնատունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ, 45-ամյա Վահագն Մկրտչյանը և հայտնել, որ Գարեգին Նժդեհի 38 հասցեում գտնվող իր կողմից կառուցվող առաձննատնից գողություն է կատարվել։ 

Արդեն տեղում Վ. Մկրտչյանը ոստիկաներին և քննիչներին հայտնել է, որ օգոստոսի 8-ի ժամը 15։00-ից մինչև օգոստոսի 9-ի 18։00-ն ընկած ժամանակահատվածում իր նորակառույց, ժամանակավորապես չբնակեցված առանձնատան խոհանոցի դուռը բացելու լինելու հանգամանքից օգտվելով՝ անհայտ անձը կամ անձինք մտել են ներս և այնտեղից գողացել «BAXI» տեսակի ջեռուցման կաթսան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Մկրտչյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրենն է, ով հայտնել է նաև, որ իրեն պատճառվել է մոտ 250 հազար դրամ արժողության վնաս։ 

Փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: