շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վանաձորում անձրևաջրերը ողողել են բազմաթիվ շենքերի, առաձնատների նկուղներ, ճանապարհները լցվել են քարերով և ժայռաբեկորներով

Վանաձորում անձրևաջրերը ողողել են բազմաթիվ շենքերի, առաձնատների նկուղներ, ճանապարհները լցվել են քարերով և ժայռաբեկորներով

Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ից 17։30-ն ընկած ժամանակահատվածում հորդառատ անձրևի, կարկուտի և քամու հետևանքով սարերից հսկայական քարերն ու ժայռաբեկորները թափվել ու լցվել են Վանաձոր քաղաքի Նարեկացի պողոտայի և Չարենց փողոցի վրա գտնվող բազմաթիվ շենքերի և առանձնատների նկուղները, շքամուտքերն ու բակերը, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բնակիչները խոշոր չափի նյութական վնասներ են կրել, վնասվել են նաև մի քանի ճանապարհներ, որոնք տանում են դեպի «3-րդ մաս» կոչվող թաղամաս։

Իրավիճակի մասին տեղեկացվել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ում կարգադրությամբ էլ մարզպետարանի ծառայողները տեղում ուսումնասիրում են խնդիրը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։



  • Կիսվել: