երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Վանաձորի էլեկտրաբաշխիչ կայանում քաղաքացին էլեկտրահարվել է. ուղղաթիռով տեղափոխել են Երևան

Վանաձորի էլեկտրաբաշխիչ կայանում քաղաքացին էլեկտրահարվել է. ուղղաթիռով տեղափոխել են Երևան

Մայիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։45-ի սահմանում Վանաձորի բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ էլեկտրահարված այրվածքային մակերեսներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը, ում տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները, Սանավիացիայի ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն։

 

նկար

Ոստիկանները պարզել են նաև, որ էլեկտրահարված քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Նարեկ Նիկոլյանն է, որ էլեկտրահարվել է Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցի 1/3 հասցեի դիմաց գտնվող թիվ 13 էլեկտրաբաշխիչ ենթակայանում աշխատանքներ կատարելիս։

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

 

նկար

  • Կիսվել: