Վահե Հակոբյանն ազատվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնից
ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն այլևս չի զբաղեցնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Վահե Հակոբյանը:
«Որոշում կայացնելով վերցնել մանդատը՝ ակնհայտ է, որ հակասություն կա, անհամատեղելի են երկու պաշտոնները:
Ստիպված դուրս եմ եկել այդ պաշտոնից, և դադարեցվել են իմ լիազորությունները»,- ասաց Վահե Հակոբյանը: