ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուրցալանջ գյուղի մոտ բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ

Ուրցալանջ գյուղի մոտ բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ

Մարտի 21-ին, ժամը 16:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում՝ Արարատի մարզի Ուրցալանջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ` Լ․ Ս․, ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել մոտակա ձորը, վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

 

  • Կիսվել: