- հունիս 11, 2025 21:47
ՃՏՊ Առինջ գյուղում՝ հրդեհի բռնկմամբ․ կա երեք տուժած
Հունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է և այրվել:
Երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։45-ին, մարվել՝ 20։52-ին։