Ուկրաինայի հայերի միությունը շարունակում է ուղիներ գտնել Մարիուպոլի բնակիչներին օգնելու համար
Ուկրաինայի հայերը չեն հրաժարվում Մարիուպոլի բնակիչներին օգնելու փորձերից։ Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net պարբերականը, այս մասին նշել է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը:
Նրա խոսքով՝ բոլոր հնարավոր ուղիներով Մարիուպոլ են բերվում պարենամթերք և վառելիք։ Քաղաք է բերվում մարդասիրական օգնություն, իսկ վերադարձի ճանապարհին բնակիչները տարհանվում են։