Զելենսկին հաստատել է տեղեկությունը, որ ռուսական կողմը վերադարձրել է 307 մարդու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է տեղեկությունը, որ ռուսական կողմը վերադարձրել է 307 մարդու: Զելենսկին նշել է, որ երկու օրվա ընթացքում արդեն վերադարձվել է 697 մարդ, և ակնկալվում է փոխանակման գործընթացի շարունակություն:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակման ևս մեկ փուլ են անցկացրել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում՝ «307-ը 307-ի դիմաց» սկզբունքով: