շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը շրջվել է Դիլիջանի ոլորաններում

Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը շրջվել է Դիլիջանի ոլորաններում

Մայիսի 24-ին, ժամը 10:15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է․ առկա է դիզելային վառելիքի արտահոսք։

 

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, իրականացրել ճանապարհի լվացման և կցորդիչի հովացման աշխատանքներ: 

Բեռնատարը հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է:

  • Կիսվել: