Դամասկոսը ողջունել է Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասի չեղարկումը
Դամասկոսը ողջունել է ԱՄՆ որոշումը՝ չեղարկել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը։
«Մենք ողջունում ենք Սիրիայի և նրա ժողովրդի դեմ երկար տարիներ գործող պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ կառավարության որոշումը: Պատժամիջոցների վերացումը դրական քայլ է երկրում մարդասիրական և տնտեսական խնդիրները մեղմելու համար»,- ընդգծել են Սիրիայի ԱԳՆ-ից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փաստաթուղթ է ստորագրել 2019 թվականին Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների փաթեթը 180 օրով չեղարկելու մասին։