Հանդիպել են Թուրքիայի ու Սիրիայի նախագահները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Սիրիական պատվիրակության կազմում են նաեւ արտաքին գործերի, պաշտպանության նախարարները եւ հետախուզական կազմակերպության ղեկավարը։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցերը:
Հանդիպումը կայացել է Ստամբուլում, այլ մանրամասներ չեն հաղորդվում: