շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՀՀ պաշտպանական ընկերությունները հետաքրքրվածություն են հայտնել հնդկական պաշտպանական միջանցքում ներդրումներ կատարելու հարցում. աղբյուր

ՀՀ պաշտպանական ընկերությունները հետաքրքրվածություն են հայտնել հնդկական պաշտպանական միջանցքում ներդրումներ կատարելու հարցում. աղբյուր

Հունաստանի եւ Հայաստանի պաշտպանական ընկերությունները հետաքրքրվածություն են հայտնել Ութար-Պրադեշ ապագա պաշտպանական միջանցքում ներդրումներ կատարելու հարցում: Այս մասին տեղեկացնում է The Times of India-ն։

Նշվում է, որ երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները հանդիպել են գլխավոր քարտուղար Մանոջ Կումար Սինգհի հետ պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում, որը տեղի է ունեցել Աթենքում, եւ քննարկել են հնարավոր համագործակցությունը հնդկական ընկերությունների հետ։

Սինգհը գլխավորել է պատվիրակությունն Աթենքի ցուցահանդեսում, որտեղ նա հանդիպել է ճյուղի այլ ղեկավարներ հետ՝ քննարկելու համար ներդրումներն այդ պաշտպանական միջանցքում։

  • Կիսվել: