ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիայի իշխանությունները սառեցրել են ընդհանուր 770 մարդու եւ ամերիկյան հիմնադրամի ակտիվները

Թուրքիայի իշխանությունները սառեցրել են ընդհանուր 770 մարդու եւ ամերիկյան հիմնադրամի ակտիվները

Թուրքիայի իշխանությունները ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով սառեցրել են ընդհանուր 770 մարդու եւ ամերիկյան հիմնադրամի ակտիվները, ասվում է պաշտոնական թերթում հրապարակված որոշման մեջ։

Չիկագոյում տեղակայված Niagara Foundation-ի ակտիվները սառեցվել են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի պատճառով, ում Թուրքիան մեղադրում է 2016 թվականին հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Թերթի տվյալներով՝ Գյուլենի հետ կապերի պատճառով սառեցվել է ավելի քան 400 մարդու ակտիվները:

Այս քայլն արվել է «հիմնավոր հիմքերով», որ նրանք «ահաբեկչության ֆինանսավորում» եւ «արգելված գործողությունների համար միջոցների տրամադրում կամ հավաքում» հոդվածներով նախատեսված գործողություններ են կատարել։

Որոշման համաձայն՝ սառեցվել են նաեւ ավելի քան 200 անձանց ակտիվները, ովքեր մեղադրվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ «Իսլամական պետության» զինյալների հետ կապերի մեջ:

  • Կիսվել: