երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսն իր ներդրումը կունենա. Ալեն Սիմոնյան

Վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսն իր ներդրումը կունենա. Ալեն Սիմոնյան

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը կունենա իր ներդրումը: 

Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: 

Հանդիպմանն Ալեն Սիմոնյանն Անիտա Դիմիտրիուին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ կապված իրավիճակը: 

«Եվ վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը իր ներդրումը կունենա, ինչպես անցյալում է ունեցել, ինչպես մշտապես աջակցել է այդ խնդրին»,-ասաց Սիմոնյանը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանը նույնպես մշտապես աջակցել և աջակցելու է Կիպրոսին՝ Կիպրոսի խնդրի հարցում: Այդ հարցով կողմերը ևս քննարկում են ունեցել: 

Հայաստանի ԱԺ նախագահը Կիպրոսի իր գործընկերոջը ներկայացրել է նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների, անհետ կորած համարվողների խնդիրը:  

«Երկու կողմից կա լիակատար ընկալում, մեր շահերի լիակատար համընկնում, որի համար ևս մեկ անգամ շնորհակալ եմ իմ հարգելի գործընկերոջը»,–ընդգծեց ԱԺ նախագահը:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով: 

 

  • Կիսվել: