երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Աղբահանության հետ կապված որևէ տույժ-տուգանք մինչև այս պահը չի կիրառվելու. Ավինյանը՝ նոր համակարգի գործարկման մասին

Աղբահանության հետ կապված որևէ տույժ-տուգանք մինչև այս պահը չի կիրառվելու. Ավինյանը՝ նոր համակարգի գործարկման մասին

Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 19-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ ամբողջ ծավալով գործարկվել է աղբահանության վճար վճարողների հաշվառման նոր համակարգը, որին արդեն ինտեգրվել են մի քանի վճարահաշվարկային կազմակերպություններ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս համատեքստում խոսեց աղբահանության տույժ-տուգանքներից՝ տեղեկացնելով, որ ավագանու վաղվա նիստին արտոնությունների մասին մի նախագիծ կնեկայացվի, որը ենթադրում է բոլոր տույժ-տուգանքներից ազատում:

«Սիրելի՛ երևանցիներ, ուզում եմ վստահ լինեք, որ աղբահանության հետ կապված, ինչպես նախկինում խոստացել էինք, որևէ տույժ-տուգանք մինչև այս պահը, քանի դեռ համակարգը նոր էր ներդրվում, չի կիրառվելու: Նույնիսկ եթե որոշ դեպքերում նմանատիպ վճարումներ եղել են, դա հաշվանցվելու է հիմնական աղբահանության վճարից»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս թեման հաճախ շահարկման առարկա է դառնում:

  • Կիսվել: