Միջազգային գործոնը պետք է երկակի ստանդարտներով չմոտենա, պետք է ունենա նույն արձագանքը նաև ՀՀ-ի պարագայում. Դիմիտրիու
Մենք պետք է չմոռանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում Հայաստանում և Եվրոպայում: Միջազգային գործոնը պետք է երկակի ստանդարտներով չմոտենա, պետք է ունենա նույն արձագանքը նաև Հայաստանի պարագայում, ինչպես և այլ գործոնների ժամանակ: Այդ մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն:
«Մենք ԱԺ նախագահի հետ քննարկեցինք տարբեր հարցեր, ունենք մեր մտահոգությունները հակամարտությունների շուրջ, մի օրակարգ, որ չէինք ուզում՝ լիներ:
Խորհրդարանի նախագահն իր աջակցությունը հայտնեց Կիպրոսի հարցի կարգավորմանը համապատասխան բանաձևերի շրջանակներում:
Մեր կողմից ցանկանում ենք, որ հնարավորինս շուտ խաղաղություն արձանագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ու, ընդհանրապես, խաղաղություն ամբողջ տարածաշրջանում: Ցանկանում եմ, որ մոտ ժամանակներս կնքվի այդ պայմանագիրը: Գիտեմ, որ աշխատում եք այդ ուղղությամբ»,- ասաց նա: