երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի

Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերի (Արամ Տերտերյան) կյանքի մասին թուրք-հայկական համատեղ ֆիլմ է նկարահանվելու։

Ծրագիրը պատրաստվում է «Քարա քեդի ֆիլմ»-ի և «Լույս» մեդիայի համագործակցությամբ։

 

Հայաստանում գործընկերներն են «Անսո ֆիլմ»-ը և պրոդյուսերներ Անի Գալստյանն ու Հովհաննես Գալստյանը։ Ֆիլմի ռեժիսորներն ու սցենարիստներն են Էլա Ալյամաչը և Արեն Փերդեջին։

Նշվում է, որ ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը և ներկայացվելու է «Կաննի» կինոփառատոնին՝ «Marche du Film» բաժնում։

 

Ծրագրին աջակցում են նաև Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության Կինոյի գլխավոր վարչությունն ու «TRT-ի 12 Punto» հարթակը։ Սցենարի մշակման և արխիվային աշխատանքները տարվել են «Doğuş հոլդինգին» կից «Արա Գյուլերի արխիվի և ուսումնասիրության» կենտրոնում։

  • Կիսվել: