Թուրքիայում կալանավորներն ավելի շատ են, քան 24 երկրի բնակչությունը
Թուրքական «Nefes» թերթի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ազատազրկման վայրերում այժմ կա 403.060 կալանավոր, գրում է ermenihaber.am-ը:
Ազատազրկվածներից 17.712-ն իգական սեռի ներկայացուցիչներ են:
Նշվում է, որ այդ ցուցանիշով Թուրքիան ռեկորդ է սահմանում՝ կալանավորների թվով առաջ անցնելով 24 երկրի բնակչության թվից:
Այդ պետությունների թվում են 34.000 բնակչություն ունեցող Սան Մարինոն, 39.000 բնակչությամբ Լիխտենշտեյնը, 79.000 բնակչությամբ՝ Անդորրան, 390.000 բնակչությամբ Իսլանդիան և այլն։