հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ծաղկաբեր գյուղում այրվել է 380 հակ անասնակեր

Ծաղկաբեր գյուղում այրվել է 380 հակ անասնակեր

Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մեծ քանակությամբ անասնակեր: Փրկարարներին հաջողվել է մի քանի ժամվա ընթացքում մեկուսացնել և մարել հրդեհը: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Օգոստոսի 10-ին, ժամը 12։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաբեր գյուղի 2-րդ փողոցի 11-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։13-ին, մարվել՝ 16։29-ին։ Այրվել է մոտ 380 հակ կուտակած անասնակեր», - նշված է ՀՀ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: