ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քաղաքապետարանի կողմից գնված ծառատեսակների մեջ սակուրան կազմում է 4-5%, մնացածը մեծ սաղարթով տեսակներ են․Բեգոյան

Քաղաքապետարանի կողմից գնված ծառատեսակների մեջ սակուրան կազմում է 4-5%, մնացածը մեծ սաղարթով տեսակներ են․Բեգոյան

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթականա գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Կանաչապատում և ՇՄՊ» ՀՈԱԿ-ի տնօրենին խնդրեց ներկայացնել Երևանում ծառերի փոխարինման գործընթացի մանրամասները` կատակելով ճապոներենով. «Կոնիչի ուա» («Ինչպե՞ս եք»)։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը տեղեկացրեց, որ կազմակերպվել է գիտաժողով, որին մասնակցել են հայտնի մասնագետներ. «Բոլոր մասնակիցները միաձայն ընդունեցին որոշում, ավելին, հորդորեցին մեզ՝ օր առաջ սկսել կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառերի փոխարինման աշխատանքները»։

Ըստ նրա՝ մասնագետները դրական են արտահայտվել է նաև փոխարինման համար առաջարկված ծառատեսակների վերաբերյալ. «Մարտի 23-ին մեկնարկեց աշխատանքների առաջին փուլը։ Դա Մոսկովյան փողոցն էր։ Այն ընտրվեց, որովհետև նախապես ծրագրով այնտեղ նախատեսված էին սակուրա ծառատեսակներ, որոնք գտնվում էին նախածաղկման փուլում։ Քաղաքապետարանի գնած ծառատեսակների մեջ սակուրան կազմում է 4-5%, մնացած ծառատեսակները հիմնականում ավելի խոշոր սաղարթով ծառատեսակներ են՝ սոսի, կաղնի և այլն»։

Անդրադառնալով շահարկումներին, թե քաղաքապետարանը պատրաստվում է քաղաքը պատել սակուրաներով, Բեգոյանը նշեց, որ այդպես չէ. «Նախատեսված 2500 ծառի մեջ սակուրաները կազմում են 150 հատ» 

 

 

  • Կիսվել: