Քննարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի բանակների միջև փոխգործակցությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ: Ալիևը շնորհավորել է Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարման կապակցությամբ, դա անվանել պատմական իրադարձություն, որը կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:
Գյուլերն ընդգծել է Ադրբեջանի Զինված ուժերի հետ համագործակցությունն ընդլայնելու Թուրքիայի մտադրությունը։
Կողմերը քննարկել են երկու երկրի բանակների միջև փոխգործակցությունը, ներառյալ՝ համատեղ զորավարժությունները, և վստահություն հայտնել դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման վերաբերյալ: Ալիևն ու Գյուլերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարները: