չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Տեղեկությունը, թե ՔՊ-ի աջակիցը գումարը ձեռքին շրջել է ընտրատարածքով, բացարձակ անհեթեթություն է. պատգամավոր

Տեղեկությունը, թե ՔՊ-ի աջակիցը գումարը ձեռքին շրջել է ընտրատարածքով, բացարձակ անհեթեթություն է. պատգամավոր

Քիչ առաջ որոշ լրատվականների կողմից հրապարակված «ՔՊ-Ի ԱՋԱԿԻՑԸ` ԳՈՒՄԱՐԸ ՁԵՌՔԻՆ, ՇՐՋՈՒՄ Է ՏԵՂԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ» վերտառությամբ հոդվածը ակնհայտ կեղծ է և մանիպուլյատիվ, իսկ քաղաքական որոշ ուժերի դրան հաջորդած մեկնաբանությունները մեղմ ասած ծիծաղելի են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

՛՛Կադրում ՔՊ աջակից Էդգար Ավագյանն է, ում ձեռքին էլ 50 000 դրամ գումար է, որով կադրերից րոպեներ անց գնացել է Գորիս և շտաբի աշխատակիցների ու վստահված անձանց հերթափոխի համար ուտելիք գնել, տեղեկությունը, թե գումարը ձեռքին շրջել է ընտրատարածքով բացարձակ անհեթեթություն է։ Սա ստուգելը ընդամենը րոպեների հարց է իրավապահների համար, ինչը և հորդորում ենք անել։

Հանկարծ մտքներովդ չանցնի, թե կարող եք մեզ մեղադրել նրանում, ինչը մենք մերժել ու մերժում ենք մեր էությամբ։

Իսկ ընտրակաշառք բաժանելու տեխնոլոգիաների մասին կարող եք հատուկ մաստեր-կլաս խնդրել ձեր քաղաքական տանիքներից՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: