հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Տավուշի մարզի սահմանամերձ դպրոցներն այժմ ուսուցումը շարունակում են հեռավար եղանակով. Հայկ Չոբանյան

Տավուշի մարզի սահմանամերձ դպրոցներն այժմ ուսուցումը շարունակում են հեռավար եղանակով. Հայկ Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի տավուշցիներ,
մեր պետության համար այս պատասխանատու և կարևոր պահին, մենք բոլորս պետք է մեր տեղում շարունակենք լավագույնս կատարել մեր աշխատանքը:

 

Տավուշի մարզի սահմանամերձ դպրոցներն այժմ ուսուցումը շարունակում են հեռավար եղանակով:
Խնդրում եմ՝ կրթական պրոցեսին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ` բացառելով անգամ մեկ դասաժամի չեղարկում:
Միայն կրթության միջոցով մենք կկարողանանք կառուցել հզոր և անպարտելի երկիր, որի համար այս պահին մեր հերոսները կռվում են սահմանին:
Այնպես որ լինենք մեր բանակի ու պետության կողքին` սա մեր կարևորագույն պարտքն ու պարտականությունն է»

 

  • Կիսվել: