Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն (հասցե՝ ք. Երևան, Դեղատան 3)։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:
՛՛Այս հանգամանքով պայմանավորված՝ նախատեսված մամուլի ասուլիսը կկայանա այլ օր, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում՛՛,-նշել է նա։



