Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ խոսել է այսպես կոչված «Իրևանի ղազիության» մասին
Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն շարունակում է տարածքային հավակնություններ ներկայացրել Հայաստանի նկատմամբ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, նշել է. «Իրևանի ղազիության» գործունեության վերականգնումը ժամանակի պահանջ է»։
Բացի դրանից՝ Փաշազադեն խոստովանել է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ստեղծումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումների արդյունքն է։
Ալլահշուքյուր Փաշազադեն նաև հերթական անգամ հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ նկատի ունենալով Հայաստանը:



