երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը

Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը

Ս/թ հոկտեմբերի 28-ից-31-ը Երևանում կայացավ Եվրոպայի Մ20 տղամարդկանց առաջնության ընտրական փուլի առաջնությունը, հայտնում են Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայից:
 
Առաջնությանը մասնակցում էին վեց ազգային հավաքականներ՝ Էստոնիայից, Լատվիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Վրաստանից և Հայաստանից։ Այն երիտասարդ մարզիկներին հնարավորություն ընձեռեց մրցել միջազգային մակարդակում, ինչպես նաև ցուցադրել իրենց հմտություններն ու մարզական ոգին։
 
Առաջնության ընթացքում անցկացվեց ընդհանուր առմամբ ինը հանդիպում, որոնք աչքի ընկան լարված պայքարով և մասնակից թիմերի միջև ծավալված ուժեղ մրցակցությամբ:
 
Առաջնության արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրեց՝
 
Էստոնիան
 
Լատվիան
 
Լեհաստանը
 
Ուկրաինա
 
Վրաստան
 
Հայաստան
 
Հաղթելով առաջնությունում՝ Էստոնիան նաև ուղեգիր նվաճեց դեպի մինչև 20 տարեկանների տղամարդկանց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։
 
Վերջին օրը տեղի ունեցավ առաջնության պաշտոնական փակման արարողություն և մրցանակաբաշխություն՝ նվիրված լավագույն եռյակում տեղ գտած թիմերի հաջողություններին և Էստոնիայի հաղթանակին։
 
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան ապահովեց մրցաշարի հաջող կազմակերպումը, ինչպես նաև իրականացրեց լուսաբանում՝ լուսանկարների, տեսանյութերի, հարցազրույցների և սոցիալական հարթակներում պարբերական թարմացումների միջոցով։
 
Այս միջոցառումը ևս մեկ կարևոր ներդրում դարձավ երիտասարդական վոլեյբոլի զարգացման և Արևելյան Եվրոպական երկրների տարածաշրջանում միջազգային մարզական համագործակցության գործում։
 
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին՝ առաջնության աջակացության և հաջող անցկացման գործում ունեցած ներդրման համար։

  • Կիսվել: