հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը, գրում է ermenihaber.am-ը:

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող այս նախագիծը նպատակ ունի միավորել Թուրքիայի և Հայաստանի երիտասարդներին ընդհանուր մշակութային ժառանգության շուրջ և խրախուսել Կարսի ու Գյումրիի պատմամշակութային կապերի համատեղ ուսումնասիրությունը:

Մասնակիցները ներգրավվելու են փորձագետների կողմից անցկացվող դասընթացներին, դաշտային հետազոտական աշխատանքներին Կարսում և Գյումրիում, ինչպես նաև թվային բովանդակության ստեղծմանը, որը հիմք կհանդիսանա ապագա մշակութային նախագծերի համար:

Նախագիծն ուղղված է նաև երիտասարդների միջմշակութային հաղորդակցման, թիմային աշխատանքի և հետազոտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև երկու երկրների հասակակիցների միջև կայուն համագործակցության ձևավորմանը:

Հայտերի ընդունումը կմեկնարկի 2026-ի օգոստոսին, իսկ ծրագիրը կշարունակվի մինչև 2027-ի մայիսը։ Մանրամասները կհրապարակվեն «Anadolu Kültür»-ի սոցիալական էջերում:

 

  • Կիսվել: