Շինծու մեղադրանքներ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ». «Գեղարդ» հիմնադրամ
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը խստորեն դատապարտում է Ադրբեջանի պետական գործիչների, պատգամավորների ու ադրբեջանցի «մասնագետների»՝ ռասիզմի արտահայտումներով փաթեթավորված, ընդդեմ Հայաստանի և հակահայկական քարոզչությունը, ինչպես նաև կոչ է անում հնարավոր բոլոր հարթակներում բոյկոտել և անտեսել ադրբեջանական քարոզչության դրսևորումները։
Բաքուն պետական մակարդակով կրկին փորձում է միջազգային լսարանին մոլորեցնել, թե հայկական կրթական համակարգում կա ատելության խոսք, հակաադրբեջանական քարոզչություն։
Հերթական միջոցառումը կայացել է Բաքվում․ ադրբեջաներենով և անգլերենով ներկայացվել է «Ատելության խոսքը և պատմական փաստերի կեղծումը հայկական միջնակարգ դպրոցներում» զեկույցի շնորհանդեսը։ Նախագծի ղեկավարն է Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի փոխնախագահ Ալի Աբդուլլաևը, ով նշել է, թե իբր իրենց արված «ուսումնասիրությունը» հիմնված է Ղարաբաղի կրթական հաստատություններում հայտնաբերված նյութերի վրա։ Հայկական «պատմական կեղծիքներ» բացահայտող Աբդուլլաևը «զարմացել է», որ «հայկական քարտեզների վրա Նախիջևանը ներկայացված է որպես պատմական հայկական տարածք», և այդպիսով 1000-ից ավելի նյութերի վերլուծության ընթացքում իբր «հայտնաբերվել» է կեղծման մոտ 3000 դեպք։
Հայտնի կեղծարար Ա․ Աբդուլլաևը հայերի ու Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցնում՝ «մոռանալով», որ, սկսած խորհրդային տարիներից, Բաքուն զբաղվում է Նախիջևանում հայկական հոգևոր, մշակութային ու պատմական հետքերի համակարգված ոչնչացման քաղաքականությամբ։ Դրա վառ ապացույցն է Ջուղայի հայկական գերեզմանատան, խաչքարերի ոչնչացումը և բարձրաձայնված հարյուրավոր այլ դեպքեր։
Ըստ Աբդուլլաևի՝ «ուսումնասիրված դասագրքերն ու գաղափարախոսական գրականությունը հրատարակվել են Երևանում՝ պետական մարմինների կողմից», իբր պարունակում են «ատելության խոսք՝ ուղղված ոչ միայն ադրբեջանցիների, այլև՝ Ադրբեջանում ապրող փոքրամասնությունների դեմ»։
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության և ազգագրության ինստիտուտի «Արևմտյան Ադրբեջանի պատմության» բաժնի վարիչ Ջաբի Բահրամովն էլ իր հերթին հայտարարել է, թե «հայկական կողմը կեղծել է Ադրբեջանի պատմությունը ինչպես խորհրդային շրջանում, այնպես էլ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո»։
Զավեշտալի է այն փաստը, երբ, պատմության կեղծումից խոսում է «Արևմտյան Ադրբեջանի պատմության» բաժնի վարիչը, այն դեպքում, երբ «Արևմտյան Ադրբեջանն» ինքնին կեղծիք է ու քաղաքականացված հորինվածք։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:


