հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռները ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռները ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռները ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Այսպիսով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը կկարողանան Բեզմեր ավիաբազայում տեղակայել ութ KC-135 լիցքավորող ինքնաթիռ և մինչև 250 զինծառայող։

Ըստ համաձայնագրի՝ դրանք այնտեղ կմնան հուլիսի 24-ից մինչև հոկտեմբերի 1-ը և կօգտագործվեն Իրանի դեմ գործողության ընթացքում տեխնիկան լիցքավորելու համար։

Նշենք, որ ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարն անընդունելի էր համարել նման համագործակցությունն ու զգուշացրել էր, որ Թեհրանը դա կհամարի «ագրեսիային մեղսակցություն»:

Իրանի զգուշացումներից հետո Բուլղարիան հայտարարել է, որ ամերիկյան ինքնաթիռները կօգտագործվեն բացառապես լոգիստիկ նպատակներով։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությունն արել է վարչապետ Ռումեն Ռադևը՝ նախարարների հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետը նաև նշել է, որ «Բուլղարիայի տարածքից Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններ իրականացնելը կտրականապես բացառվում է»։ 

  • Կիսվել: