Ռուսաստանի ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի՝ Ուկրաինայի ԶՈւ-ի համար կիրառվող օբյեկտները
Ռուսաստանի ԶՈւ-ն շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ «Յուժնի» նավահանգստում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար օգտագործվող օբյեկտները։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին, որոնք գործում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։ «Յուժնի» նավահանգստում (««Յուժնի» ծովային առևտրային նավահանգիստ» պետականձեռնարկություն) բարձր ճշգրտության օդային բազավորման զենքով հարվածների արդյունքում խոցվել են նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար վառելիքաքսուքային նյութերի բեռնաթափման և պահպանման նպատակով»:



