ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Ուկրաինական կողմը հայտարարել է ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում «մինչև Նոր տարի լուծման հասնելու» հնարավորության մասին

Ուկրաինական կողմը հայտարարել է ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում «մինչև Նոր տարի լուծման հասնելու» հնարավորության մասին

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների մասնակիցները կարող են մինչև տարեվերջ համաձայնության գալ։ Այս մասին Աբու Դաբիում կայացած բանակցությունների արդյունքներով անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար, բանակցոություններում ուկրաինական պատվիրակության անդամ Դավիդ Արախամիան, տեղեկացնում է Meduza-ն:

Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ՝ այժմ մենք լավ դինամիկա ունենք մինչև Նոր տարի համաձայնության հասնելու համար»։

Իր հերթին բանակցություններին մասնակցած Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք ռուսական կողմը շարունակում է պահանջել ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնբասից, նշել է. «Հարցը, որը բարձրացվում է բանակցությունների ընթացքում, բանակցությունների հարց է։ Կարևոր է միայն արդյունքը։ Երբ մենք դրան հասնենք, այդ մասին հրապարակայնորեն կհայտարարվի»։

Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին էլ նշել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների նոր լայնածավալ փոխանակման շուրջ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունները տեղի են ունեցել երեկ՝ նոյեմբերի 10-ին, և 11-ին։

  • Կիսվել: