հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տաշիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Տաշիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Լոռու մարզի Մեդովկա գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 35-ամյա մի բնակչի։

Ոստիկանությունից հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով զանգված և ապակե գլանակ:

Ըստ 35-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն, քաղել է վայրաճ կանեփի թփերից, պատրաստել իր օգտագործման համար։

Բուսական զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Քննությունը շարունակվում է:

  • Կիսվել: