հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ԿԸՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը դիտարկել է Ալբանիայի խորհրդարանական ընտրությունները

ԿԸՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը դիտարկել է Ալբանիայի խորհրդարանական ընտրությունները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, կազմում՝ ԿԸՀ նախագահի խորհրդական Արևիկ Նավոյանը և ԿԸՀ անդամի օգնական Լուիզա Ավետիսյանը մայիսի 9-ից 12-ը գործուղվել են Տիրանա՝ Ալբանիայի Հանրապետություն։

ԿԸՀ–ից հայտնում են, որ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները գործուղվել են Ալբանիայի Հանրապետության ընտրական մարմնի հրավերով՝ դիտարկելու մայիսի 11-ին կայացած խորհրդարանական ընտրությունները։

Այս ընտրություններում Ալբանիայի Հանրապետության ԿԸՀ-ն ներդրել է ընտրողների էլեկտրոնային քվեարկության և ձայների հաշվարկի պիլոտային համակարգ։

  • Կիսվել: