հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սյունիքի մարզում հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 5-ին. սահմանվել է հերթապահություն

Սյունիքի մարզում հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 5-ին. սահմանվել է հերթապահություն

Օգոստոսի 4-ին՝ ժամը 08։00-ին, Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 13 հրշեջ-փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի 17 աշխատակից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։45-ին։ Այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք։

Ժամը 15։40-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհի վայրում առկա է հրդեհի նոր օջախ։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 5-ին, ժամը 12։10-ին։ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի և «Շիկահող» պետական արգելոցի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 19։02-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նռնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

  • Կիսվել: