շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ տեղափոխվել է բժշկական կենտրոն

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Հունիսի 12-ին, ժամը 13:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ ուխտագնացներից մեկի (Ա. Ա., ծնված 1976 թ.) ինքնազգացողությունը նույնպես վատացել է, ում փրկարարները մոտ 100 մետր պատգարակով բարձրացրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
 
Փրկարարները Մ. Մ.-ին մոտ 100 մետր պատգարակով բարձրացրել և մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային, վերջինս փրկարարական ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

  • Կիսվել: