կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Ստամոքսի հսկա ուռուցքի բարդ վիրահատություն՝ համալսարանական բժիշկների կողմից

Ստամոքսի հսկա ուռուցքի բարդ վիրահատություն՝ համալսարանական բժիշկների կողմից

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանի կողմից իրականացվել է հերթական բարդ վիրահատությունը. հեռացվել է ստամոքսի հսկա ուռուցք, որը տարածված էր որովայնի վերին հարկում:

Պացիենտի նախավիրահատական հետազոտություններից և նախապատրաստությունից հետո, վիրաբույժների թիմը (պրոֆ. Ս. Ստեփանյան, Հ.Սաֆարյան, Վ. Մանվելյան) իրականացրել է վիրահատություն ընդհանուր անզգայացման տակ (անեսթեզիոլոգ Ա. Ղազարյան):

Վիրահատության ժամանակ ռևիզիայով պարզվել է, որ ստամոքսի ուռուցքը սերտ կպած էր փայծաղին, ընդգրկել էր ենթաստամոքսային գեղձի պոչի շրջանը և փայծաղի անոթները:

Ուռուցքի հեռացման համար կատարվել է ստամոքսի պատի ծավալուն մասնահատում, ենթաստամոքսային գեղձի դիստալ մասնահատում, փայծաղի հեռացում, խոլեցիստէկտոմիա: Նշված հյուսվածքները հեռացվել են մեկ բլոկով: Հեռացված մակրոպրեպարատի չափերն էին 35սմх25սմх15սմ:

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, քաղաքացին դուրս է գրվել լավացմամբ: Մեր համալսարանական կլինիկայի բժիշկների ևս մեկ դժվարին աշխատանք պսակվեց հաջողությամբ:

  • Կիսվել: