Երևանը կառուցում ենք մի պարզ համոզմամբ՝ քաղաք մարդկանց համար․ Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Մերգելյանի այգուց՝ կից գրելով․
«Երևանը կառուցում ենք մի պարզ համոզմամբ՝ քաղաք մարդկանց համար։ Քաղաքում պետք է լինեն կանաչ և խնամված տարածքներ՝ հասանելի բոլորին: Մերգելյանի այգին՝ իր խաղահրապարակներով ու կանաչապատ տարածքներով, վերածվել է գեղեցիկ միջավայրի՝ դառնալով երևանցիների սիրելի վայրերից մեկը հանգստի, ժամանցի և զբոսանքի համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։