կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Քաղսիի հյուրատնից օտարերկրացու են առեւանգել. կասկածներ կան՝ նրան սպանել են

Քաղսիի հյուրատնից օտարերկրացու են առեւանգել. կասկածներ կան՝ նրան սպանել են

Երեկ՝ հուլիսի 5-ին, առեղծվածային դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10- ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաղսի գյուղի հյուրատներից մեկից մի քաղաքացու են առևանգել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հյուրատնից դեռևս անհայտ անձանց կողմից ավտոմեքենայով առևանգվել է օտարերկրացի տղամարդ և նրան հայտնաբերելու ուղղությամբ քրեական և համայնքային ոստիկանները, պարեկները ու քննիչները սկսել են որոնողական աշխատանքներ իրականացնել։

Իրավապահները ունեն կասկածներ, որ հնարավոր է նա մինչ այդ սպանվել է, ապա դին փորձել են տեղափոխել, որպեսզի թաքցնեն, ինչպես նաև օպերատիվ տեղեկություններով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով նույնպես օտարերկրացի է, ովքեր մի քանի օր է՝ բնակվում էր նշված հյուրատանը։
 

  • Կիսվել: