Բավարիան պարտվեց և կորցրեց Մուսիալային․ ՊՍԺ-ն՝ Ակումբային ԱԱ-ի կիսաեզրափակիչում
Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում ՊՍԺ-ն Ատլանտայի «Մերսեդես Բենց» մարզադաշտում ընդունեց Մյունխենի «Բավարիային» և հաղթանակ տարավ 2:0 հաշվով, գրում է armsport.am-ը:
Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45+4-րդ րոպեին, տեղի ունեցավ լուրջ միջադեպ: «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան բախվեց ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ, ինչի հետևանքով ստացավ ծանր վնասվածք՝ ոտքի կոտրվածք: Ֆուտբոլիստը խաղադաշտից դուրս բերվեց պատգարակով:
Երկրորդ խաղակեսում ՊՍԺ-ն մնաց 9 խաղացողով: Կարմիր քարտեր ստացան Ուիլյամ Պաչոն և Լուկաս Էրնանդեսը, սակայն փարիզյան ակումբը կարողացավ պահպանել առավելությունը և հաղթանակ տանել:
Հանդիպման առաջին գոլը խփվեց 78-րդ րոպեին: Ժոաու Նևեշի փոխանցումից հետո աչքի ընկավ Դեզիրե Դուեն՝ ապահովելով Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի առավելությունը: Երկրորդ գոլը խփվեց 90+6-րդ րոպեին․ գոլ խփեց Ուսման Դեմբելեն։
Այս հաղթանակով ՊՍԺ-ն դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Ռեալ» — «Բորուսիա» զույգի հաղթողի հետ: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմում են «Ֆլումինենսեն» և «Չելսին»: