կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Տեխասում ջրհեղեղի հետևանքով կա 27 զոհ

Տեխասում ջրհեղեղի հետևանքով կա 27 զոհ

ԱՄՆ Տեխաս նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, ըստ որոշ տեղեկությունների՝ նրանցի 9-ը երեխաներ են: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են Քեր շրջանի պաշտոնյաները, տեղեկացնում է NBC News-ը։

Նշվում է, որ իշխանություններն այսօր հայտնել են, որ երեկվա արագ ջրհեղեղներից հետո Քեմփ Միստիկից ևս 27 մարդ անհետ կորած է համարվում։

«Սրանք 27 հնարավոր անհետ կորած ճամբարականներ են, որոնց մենք փնտրում ենք: Հայտնի չէ, թե քանի մարդ է եղել այստեղ, այցելել են, զբաղվել այլ գործերով, որոնց մասին մենք տեղեկություններ չունենք»,-մամուլի ասուլիսում ասել է խոսնակը:

Նշենք, որ տարերքը Տեխասի բարձրավանդակները հարվածել է տեղական ժամանակով ուրբաթ երեկոյան։ Ավելի վաղ հաղորդվել էր 24 մարդու մահվան մասին։

 

  • Կիսվել: