Սարգիս Բեգոյանը դուրս է եկել Եվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնության եզրափակիչ
Իտալիայում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) հասել է եզրափակիչ:
1/8 եզրափակիչում նա 4:3 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Շկոլյուկին, քառորդ եզրափակիչում 11:0 հաշվով առավելության է հասել գերմանացի Էլիա Լուցիգայի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 7:0 հաշվով պարտության է մատնել շվեյցարացի Սանդրո Հունգերբյուլերին:
Եզրափակիչում Բեգոյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Ադլան Սաիտիևի հետ, որը կիսաեզրափակիչում 15:5 հաշվով հաղթել է ադրբեջանցի Բաշիր Բերոևին:
Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 6-ին: