շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
Արսեն Զախարյանը վիրահատության կենթարկվի

Արսեն Զախարյանը վիրահատության կենթարկվի

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը վիրահատության կենթարկվի, հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը, գրում է armsport.am-ը:

Խաղացողի մոտ ախտորոշվել է կոճի ջլի վնասվածք, որի համար կպահանջվի վիրահատական միջամտություն։ Առաջիկա օրերին 21-ամյա խաղացողը կվիրահատվի Բարսելոնայում։

«Ռեալ Սոսյեդադը» չի հայտնում, թե որքան ժամանակ կպահանջվի կիսապաշտպանի ապաքինման համար։ Ամենայն հավանականությամբ Արսենը բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկային հատվածը։

Ընդհանուր առմամբ Զախարյանը բասկյան ակումբի կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: