հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն. նախարար

Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն. նախարար

Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, որն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով ադրբեջանական գերությունից օրերս վերադարձած Վագիֆ Խաչատրյանի մասին:

՛՛Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում՛՛,-նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր. ՛՛Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ-ում՛՛: 

  • Կիսվել: