կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Սփյուռքի գլխավոր հանձնակատարն ընդունել է Չինաստանի դեսպանին

Սփյուռքի գլխավոր հանձնակատարն ընդունել է Չինաստանի դեսպանին

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Շնորհավորելով կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի առթիվ՝ Զարեհ Սինանյանը կարևորել է հայ-չինական բարեկամական հարաբերությունների զարգացումն ու խորացումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Չինաստանի փոքրաթիվ հայ համայնքին, որն աչքի է ընկնում իր ակտիվությամբ և կարգապահությամբ:

Հանդիպման ընթացքում երկուստեք սերտ համագործակցության հույս են հայտնել՝ տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

  • Կիսվել: